2011թ. ՀՀՀ-ն ձեռնամուխ կլինի Պերճ Պրոշյանի «Հացի խնդիր» վեպի էկրանավորմանը

2011թ. ՀՀՀ-ն ձեռնամուխ կլինի Պերճ Պրոշյանի «Հացի խնդիր» վեպի էկրանավորմանը

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ կլինի Պերճ Պրոշյանի «Հացի խնդիր» վեպի էկրանավորմանը: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նախատեսվում է, որ Ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի 2011թ. աշնանը, այնուհետև կցուցադրվի ՀՀՀ-ի եթերում: Կշարունակվի նաև աշխատանքը Խաչատուր Աբովյանին նվիրված ֆիլմի վրա: Այս պահի դրությամբ արժանի սցենար է որոնվում ֆիլմի համար: Նա նշել է, որ կան մի շարք կինոնախագծեր, որոնց համար հարկավոր է ֆինանսավորում գտնել:

Մինչդեռ, ինչպես ասել է Հարությունյանը, սերիալները ապահովում են ՀՀՀ-ի լսարանի 60-70 տոկոսը: Ըստ նրա, սերիալների բովանդակությունը չի հակասում օրենքին կամ այլ չափանիշների: Ամփոփելով 2010թ. Ա.Հարությունյանը նշել է, որ ՀՀՀ-ին հաջողվել է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և մեծ լսարան ապահովել: «Իրավունք» թերթը պատվոգիր է հանձնել Ալեքսան Հարությունյանին մշակութային արժեքների քարոզման գործում ունեցած ավանդի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---