Էրդողանը մեղադրել է Անգելա Մերկելին պատմությունը չիմանալու մեջ և ներղություն է պահանջում

Էրդողանը մեղադրել է Անգելա Մերկելին պատմությունը չիմանալու մեջ և ներղություն է պահանջում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է ակնկալում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից, որը քննադատել էր Թուրքիային ու կիպրոսցի թուրքերին այն բանի համար, որ նրանք բավականաչափ ակտիվ չեն Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում: «Գերմանիայի կանցլերը ցույց տվեց, որ ոչինչ չգիտի Կիպրոսի խնդրի մասին: Նրա ջանքերն ուղղված են կղզու հունական մասին հաճոյանալուն: Մենք կոչ ենք անում կանցլերին ուսումնասիրել պատմական փաստերն ու ներողություն խնդրել Կիպրոսի թուրքերից, որոնք շատ բան են զոհաբերել հանուն խաղաղության հաստատման»,-ասել է Էրդողանը, գրում է թուրքական «Վաթան» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---