Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարում երկու տուրերից հետո ունի մեկ միավոր

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարում երկու տուրերից հետո ունի մեկ միավոր

PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը:

Գլխավոր մրցաշարում Արոնյանն առաջին տուրում սև ֆիգուրներով կիսել է միավորները Մագնուս Կարլսենի հետ (Նորվեգիա), իսկ երկրորդում` սպիտակ ֆիգուրներով Հիկարա Նակամուրայի հետ (ԱՄՆ):

Երկու տուրերից հետո հայ գրոսմայստերը մեկ միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: 1,5-ական միավոր ունեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարա Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշին (Ռուսաստան) և Յան Սմիթսը (Նիդերլանդներ): Երրորդ տուրում Արոնյանը խաղալու է Մաքսիմ Վաշյե-Լագրավայի հետ (Ֆրանսիա):

B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը հաղթել է Շեհար Գանգուլիին (Հնդկաստան), իսկ Ուեսլի Սոյի հետ (Ֆիլիպիններ) ոչ ոքի է խաղացել և 1,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ տուրում Սարգսյանը հանդիպել է Դավիթ Նավարայի հետ (Չեխիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---