Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը

Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը

PanARMENIAN.Net - «Ոսկե գլոբուս» մրցանակն ամենահեղինակավոր «2010 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում շնորհվել է Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» կինոնկարին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման որոշում են կայացրել Հոլիվուդում հավատարմագրված 90 օտարերկրացի լրագրողներ, որոնք ընդգրկված են ասոցիացիայի կազմում: Ասոցիացիան է որոշում «Ոսկե գլոբուսի» դափնեկիրներին: «Ոսկե գլոբուսը» ԱՄՆ-ում «Օսկարից» հետո ամենահեղինակավոր և նշանակալի կինոմրցանակն է: «Սոցիալական ցանցի» հետ այդ անվանակարգում մրցում էին «Թագավորը խոսում է», «Սկիզբը», «Սև կարապ» և «Մարտիկը» ֆիլմերը:

«Սոցիալական ցանց» ֆիլմում ներկայացվել է Ինտերնետի ամենաճանաչված սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի ստեղծման պատմությունը: Այդ ցանցի աղմկահարույց հաջողությունը ողջ աշխարհում ընդմիշտ փոխեց Հարվարդի համալսարանի համակուրսեցի ուսանողների կյանքը, որոնք 2004թ. հիմնեցին ցանցը և մի քանի տարում դարձան ԱՄՆ ամենաերիտասարդ մուլտիմիլիոնատերերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---