2011 թվականին Հայաստանը մտադիր է զարգացնել IP-ծառայությունների շուկան

2011 թվականին Հայաստանը մտադիր է զարգացնել IP-ծառայությունների շուկան

PanARMENIAN.Net - 2011 թվականին Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում կշարունակի կարգավորման օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: 2011 թվականին հանձնաժողովը իրավական ակտեր կընդունի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տեղական և արտերկյա ներդրումների, ինչպես նաև օպերատորների ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը խթանող, այդ թվում Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության 3րդ վարկային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակում հանրային ամրակցված հեռահաղորդակցության ցանցի ավանդական օպերատորի տրանսպորտային ենթակառուցվածքներն այլ օպերատորների կողմից օգտագործման սակագների և պայմանների կանոնակարգման վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում է 2011 թվականի ՀԾԿՀ Ծրագրում: 2010 թվականին, հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացման միջազգային միտումները և հանձնաժողովի հաստատած «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման քաղաքականությունը», աշխատանքներ են տարվել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում արդար և բաց մրցակցության ապահովման, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության բարձրացման ուղղությամբ: Այս կապակցությամբ կմշակվեն իրավական ակտեր, որոնք կնպաստեն ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցմանը և լայնաշերտ (արագագործ) ինտերնետ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը: 2011 թվականի կշարունակվեն աշխատանքները բջջային կապի ցանցերում 3G ստանդարտի և LTE ցանցերի ներդրման ուղղությամբ, ինչը բջջային ցանցերի բաժանորդներին հնարավորություն կտա շատ բարձր արագագործություն ունեցող համակարգերի միջոցով ստանալ ծառայությունների ավելի մեծ տեսականի` տեղեկատվական հոսքերի հսկայական ծավալներով:

Հետևողական աշխատանքներ կիրականացվեն նաև էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում լիցենզավորման և ռադիոհաճախականությունների տրամադրման գործընթացների պարզեցման, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառում պարբերաբար ծագող խնդիրների լուծման նպատակով գործող իրավական դաշտի կկատարելագործման ուղղությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---