«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է 15 մլն դոլարի ներդրումներ կատարել 2011-2013 թթ. ընթացքում

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է 15 մլն դոլարի ներդրումներ կատարել 2011-2013 թթ. ընթացքում

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը 2011-ին նշելու է 15-ամյակը, ինչպես նաև Կոկա-Կոլա ըմպելիքի ստեղծման 125-ամյակը ողջ աշխարհում: Այդ մասին Երևանում հունվարի 18-ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

Նրա խոսքերով, 15 տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է ավելի քան 300 մլն լիտր ընպելիք, և միայն վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել 7 մլրդ դրամ (ավելի քան 20 մլն դոլար) արժողությամբ կապիտալ ներդրումների ծրագիր:

Մասնավորապես, 2010-ին ընկերությունն արտադրել է 32 մլն լիտր արտադրանք, ընդ որում իրացրել է 36 մլն լիտր, տարբերությունը` ներկրման հաշվին: Ընկերությունը սպասարկում է 12 հազար հաճախորդի, որոնց մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին, իսկ մնացածը` մարզերին: Ինչպես նշել է Դանիելյանը, 2010-ին ընկերության մաքուր շահույթը կազմել է շուրջ 10 մլրդ դրամ: Նա նաև հայտնել է, որ 2010-ին ընկերությանը հաջողվել է արտադրության ծավալով հասնել նախաճգնաժամյան մակարդակին, իսկ 2011-ին ակնկալվում է 10 տոկոս աճ:

Դրա հետ կապված` գլխավոր տնօրենը հավելել է, որ միջնաժամկետ հեռանկարում 2011-2013թթ. ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն մտադիր է 15 մլն դոլարի ներդրումներ կատարել, որոնցից 6 մլն դոլարը` 2011-ին:

Այսօր ընկերությունն ունի 68 տեսակի արտադրանք, որոնցից շուրջ 90 տոկոսն արտադրվում է Հայաստանում, իսկ մնացած մասը ներկրվում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---