Դավիթ Նալբանդյանը հաղթել է Լլեյթոն Հյուիթին Australian Open-ի առաջին շրջանում

Դավիթ Նալբանդյանը հաղթել է Լլեյթոն Հյուիթին Australian Open-ի առաջին շրջանում

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Դավիթ Նալբանդյանը իր առաջին խաղն է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարի՝ Ավստրալիայի 2011թ. բաց առաջնությունում ավստրալացի Լլեյթոն Հյուիթի հետ:

Խաղն անցավ դժվարին պայքարում: Նալբանդյանը զիջեց միայն առաջին սեթում 3:6 հաշվով, կարողացավ վերցնել երկրորդ սեթը՝ 6:4, սակայն Հյուիթը կարողացավ 3:6 հաշվով իր օգտին ավարտել 3-րդ սեթը: 4-րդ սեթում Նալբանդյանը հավասարեցրեց հաշիվը սեթերում՝ հաղթելով 7:6 հաշվով: Հանդիպման ելքը վճռվեց 5-րդ սեթում, որտեղ ավելի ուժեղ էլ Նալբանդյանը: Նա հաղթեց 9:7 հաշվով:

Սա թենիսիստների վեցերորդ հանդիպումն էր, դեռևս հաշիվը հավասար է՝ 3:3: Ավստրալացին համաշխարհային վարկանիշով 54-րդ տեղում է, իսկ Նալբանդյանը՝ 27-րդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---