Պաղեստինի ու Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման միջև տարբերություն կա

Պաղեստինի ու Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման միջև տարբերություն կա

PanARMENIAN.Net - Փաստացի Պաղեստինի ինքնավարության անկախությունը պատրաստ են ճանաչել բազմաթիվ պետություններ և դրանում զարմանալի ոչ մի բան չկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել պատմական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Ալեքսանդր Սոտնիչենկոն: Ըստ նրա, այժմ Պաղեստինի անկախությունը ճանաչել են գրեթե բոլոր արաբական պետությունները և որոշ այլ երկրներ: «Ոչ մի նոր բան ՌԴ նախագահի հայտարարությունները Երիքոնում չեն պարունակում: Մի մոռացեք, որ 1946թ. ՄԱԿ-ի որոշմամբ մանդատի ենթակայության Պաղեստինի տարածքում պետք է ստեղծվի երկու պետություն՝ հրեական և արաբական: Ողջ հարցը նոր պետության մայրաքաղաքին է վերաբերում: Իսրայելը համաձայն չէ, որ Արևելյան Երուսաղեմը լինի Պաղեստինի մայրաքաղաքը, թեև որոշ ձախակողմյան գործիչներ համաձայն են դրան»,-ասել է Սոտնիչենկոն:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ապա այստեղ, ըստ նրա, կան որոշ խնդիրներ: «Եվ գլխավորն այն է, որ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել նույնիսկ Հայաստանը: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հարցը մեռյալ կետից չի շարժվի: Ճիշտ է, ես կարծում եմ, որ Երևանն իր պատճառներն ունի դեռևս ԼՂՀ անկախությունը չճանաչելու համար»,-ասել է ռուս փորձագետը:

Ալեքսանդր Սոտնիչենկոն բերել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության օրինակը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: «Սակայն տեսեք, նրանք Հյուսիսային Կիպրոսը դարձրեցին Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ, առաջ են տանում այն միջազգային ասպարեզում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---