«Ցեղասպանություն» տերմինի օգտագործման համար Հրանտ Դինքը հատուցեց իր կյանքով

«Ցեղասպանություն» տերմինի օգտագործման համար Հրանտ Դինքը հատուցեց իր կյանքով

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին, կիրակի օրը Տորոնտոյի Սբ Աստվածամոր տաճարում կմտաւոցվի պատարագ ի հիշատակ չորս տարի առաջ սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի:

Ինչպես հիշեցնում է Տորոնտոյի Հայ դատի հանձնախումբը, Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին թուրք ազգայնամոլի ձեռքով և այն մարդկանցից մեկն էր, ով անտեսելով սպառնալիքն իր կյնաքին, չէր լռում հայ համայնքի խնդիրների մասին: Նա կարևորում էր Թուրքիայի ժողովրդավարացումը խոսքի ազատության, փոքրամասնությունների և քաղաքացիական իրավունքների հարցերում: Իր հրապարակային ելույթներում Դինքը երբեք չէր խուսափում «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, երբ խոսքը գնում էր Հայոց ցեղասպանության մասին, և կյանքով հատուցեց դրա համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---