Անատոլի Ցիգանոկ. Կովկասի գլխավոր խնդիրն այսօր Կասպից ծովի բաժանումն է, երկրորդը՝ Ղարաբաղը

Անատոլի Ցիգանոկ. Կովկասի գլխավոր խնդիրն այսօր Կասպից ծովի բաժանումն է, երկրորդը՝ Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Կովկասի տարածաշրջանի գլխավոր խնդիրն այսօր Կասպից ծովի բաժանումն է: Այդ մասին այսօր PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Ըստ նրա, 2009թ. դեկտեմբերից մինչ 2010 թվականի դեկտեմբերը կարող էր պատերազմ սկսվել Ադրբեջանի հետ Կասպից ծովի համար, սակայն, որոշվեց չխորացնել իրավիճակը:

Հարավային Կովկասի երկրորդ կարևոր խնդիրը ռուս վերլուծաբանը համարում է ղարաբաղյան հակամարտությունը: «ԵԱՀԿ ՄԽ-ն աջակցություն չի ստանում ոչ Բաքվում , ոչ Երևանում: Բոլոր բանակցությունները կարգավորման վերաբերյալ արդյունք չեն տալիս, քանի որ կողմերը հակադիր դիրքերում են: Գերտերությունների ղեկավարները միակարծիք են մեկ հարցում՝ կարգավորումը պետք է խաղաղ լինի, ԼՂՀ-ն պետք է ունենա անվտանգության երաշխիքներ ու միջազգային կարգավիճակ: Պետք է հանրաքվե անցկացվի: Զորքերը կարող են ետ քաշվել միայն այն դեպքում, եթե նրանց փոխարինեն խաղաղապահները ԱՊՀ, սակայն ոչ համանախագահ երկրներից»,-ասել է Ցիգանոկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---