Եռամյա ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին վերաբացվել է «Արմենիա» խանութը

Եռամյա ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին վերաբացվել է «Արմենիա» խանութը

PanARMENIAN.Net - Եռամյա ընդմիջումից հետո Մոսկվայում` Տվերսկայա 17 հասցեում կրկին աշխատում է «Արմենիա» խանութը: Այժմ «Արմենիայի» տարածքը երկու հարկի են բաժանել. Առաջին հարկում խանութն է, և շուտով սրճարան կբացվի: Երկրորդ հարկում գարնանը կսկսի ռեստորան գործել: Խանութում ներկայացված են հայկական գինիներ, հայկական թեյեր ուրցով և դաղձով, համեմունքներ, պահածոներ, մուրաբա: Բացի սովորական հյութերից կան բիոհյութեր, որոնք Հայաստանը վաղուց մատակարարում է Եվրոպա, իսկ այժմ` նաև Մոսկվա, հաղորդում է «Մոսկովսկայա պերսպեկտիվա»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---