ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական իրազեկվածությունը24 հունվարի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ծրագրում է բարձրացնել երկրի մարզերի քաղաքացիների ֆինանսական տեղեկացվածությունը, գրասենյակի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Ընդ որում` նա ընդգծել է, որ դեռևս 2010 թվականին Գրասենյակը սկսեց քաղաքացիների կրթվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ վարել, սակայն երկրի մարզերի վրա շեշտը հիմնականում կդրվի 2011 թվականին: Ընթացիկ տարում ծրագրվում է նաև Երևանում անցկացնել ֆինանսական հաշտարարների հերթական միջազգային խորհրդաժողովը: Բացի դրանից, 2010 թվականի արդյունքներով հինգ ընկերություններ դիպլոմ են ստացել Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար` «ՎՏԲ Բանկ Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Բիբլոս Բանկ Հայաստան», «ԻՆԳՈ Արմենիա» և «Ռոսգոսստրախ-Արմենիա»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |