ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է համակարգել ապրանքաշրջանառությունը

PanARMENIAN.Net - 2011թ. ՀՀ ֆինանսների նախարարության գերակա խնդիրներից կլինի հարկային վարչարարության բարելավումը: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կկանոնակարգվի շշալցված և փաթեթավորված ապրանքների շրջանառության ծավալների հաշվառումը: Դա վերաբերում է բնական հյութերին, լիմոնադին, սուրճին ու պահածոներին: «Արդյունքում հաշվառումը առավել թափանցիկ ու հստակ կդառնա, կկրճատվի ստվերային հատվածը և կաճի հարկադրման բազան: Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում համակարգն արդեն կգործի»,-ասել է Գաբրիելյանը:

Նա հավելել է նաև, որ այդ ուղղությամբ նախարարությունը մտադիր է ակտիվ համագործակցել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---