«Դոմոդեդովոյում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 35 հոգու24 հունվարի 2011 - 20:59 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովոյում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 35 հոգու, Երևանում լրագրողներին է հաղորդել օդանավակայանի մամլո քարտուղար Ելենա Գալանովան: «Ներկա պահին կա 35 զոհված, 46-ը վնասվածքներ են ստացել», - ասել է Գալանովան: Նրա խոսքով` շարունակվում է օդանավակայանի բուժկետում գտնվող տուժածների էվակուացումը: «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում պայթյունի արդյունքում 58 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 20-ը ծանր վիճակում են: Այդ մասին հաղորդել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆյա Մալյավինան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |