Ենթադրվում է, որ «Դոմոդեդովոյում» պայթյունն արաբական ծագումով 30-35 տարեկան տղամարդ է իրագործել24 հունվարի 2011 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Նախնական վարկածի համաձայն, մահապարտ-ահաբեկիչը, որն իրագործել է պայթյունը «Դոմոդեդովո» օդանավակայանում, արաբական ծագումով 30-35 տարեկան տղամարդ է: Ավելի վաղ պայթյունի վայրում տղամարդու գլուխ էր հայտնաբերվել: Ինչպես ենթադրում են օպերատիվ աշխատողները, դա մահապարտ-ահաբեկչի մնացորդներն են: «Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 35-ի: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |