Պիտեր Սեմնեբի. Բաքվում ես խոսել եմ ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք սկզբունքների, այլ ոչ թե մեկի մասին

Պիտեր Սեմնեբի. Բաքվում ես խոսել եմ ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք սկզբունքների, այլ ոչ թե մեկի մասին

PanARMENIAN.Net - Բաքու կատարած այցի ընթացքում խոսքը գնացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր երեք սկզբունքների մասին, այլ ոչ թե բացառապես պետության տարածքային ամբողջականության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է և հիմնված ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Պիտեր Սեմնեբին խոսել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ավելի վաղ, նման տեղեկատվություն է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի այցի ժամանակ, որը հերքվել է ԵՄ պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---