Այսօր ոչ ոք չի ցանկանում հարթել պատերազմի հետևանքները, կարծում է ռուս փորձագետը25 հունվարի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանն առաջինը դիմի ռազմական ուժի, ապա դա կառաջացնի Մոսկվայի դժգոհությունը, որին դուր չի գալիս, երբ ՀարավայինԿովկասում ինչ-որ բան տեղի է ունենում առանց իր իմացության: Արևմուտքը նույնպես դժգոհ կլինի: Չէ որ Եվրահանձնաժողովի, այլ կառույցների բոլոր ջանքերը, հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունն անիմաստ կլինեն: Իսկ պատերազմի հետևանքներն այսօր ոչ ոք չի ցանկանում հարթել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե արդյունքում ամեն ինչ ինչպես կավարտվի»,- հայտարարել է Մոսկվայի Քարնեգի կենտրոնի Pro Et Contra ամսագրի խմբագրական խորհրդի և միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ Կոնստանտին ֆոն Էգգերտը: Նրա կարծիքով, եթե Երևանը դիմի հարցի լուծման ռազմական ճանապարհին, ապա ոչ միայն կառաջացնի Բաքվի պատասխան արձագանքը, այլ նաև կտրուկ առաջ կմղի Ադրբեջանի դիրքերը ՆԱՏՕ-ի և այլ եվրաատլանտյան կառույցների ուղղությամբ: «Նման պայմաններում Հայաստանը կհայտնվի բավական լուրջ քաղաքական մեկուսացման մեջ: Իսկ Ռուսաստանն, առնվազն, կկորցնի Բաքվի հետ նորմալ հարաբերություները, քանի որ Բաքվի կողմից կընդունվի որպես Երևանի դաշնակից: Սակայն չեմ կարծում, որ Սարգսյանի կառավարությունն առանց Մոսկվային տեղյակ պահելու դիմի նման քայլի»,- ասել է ռուս փորձագետը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |