«Զվարթնոց» օդանավակայանից հավաստիացրել են, որ օդանավակայանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է

«Զվարթնոց» օդանավակայանից հավաստիացրել են, որ օդանավակայանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է

PanARMENIAN.Net - Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է և համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) նորմերին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով` «Զվարթնոցը» զինված է ժամանակակից տեխնիկայով, սրահներում անվտանգությանը 120 տեսախցիկներ են հետևում: Ընդ որում` ուղևորները գրանցումից հետո ավիաանվտանգության ստուգում են անցնում, իսկ անվտանգությունն օդանավակայանի հասարակական գոտիներում իրականացնում են օդանավակայանի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---