Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Հյուսիսային Կովկաս

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ կապված, չմեկնել Հյուսիսային Կովկաս, մասնավորապես, Ինգուշեթիա, Չեչնիա, Դաղստան, Հյուսիսային Օսեթիա և Կաբարդինո-Բալկարիա:

«Վերահիշյալ տարածաշրջաններում ահաբեկչական գործողությունների, զինված ընդհարումների, մարդկանց առևանգման պատճառով առկա է անվտանգության մեծ ռիսկ, ասվում է հաղորդագրությունում: Հատկապես այդ վտանգին ենթարկվում են արտասահմանցիները»,- ասվում է նախարարության կողմից տարածած հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով:

«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---