«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը պարգևատրեց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին նորվեգացի ականավոր գիտնական, մեծ հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով: Պարգևը շնորհվեց հասարակական ակտիվ գործունեության և համամարդկային արժեքներին մեծ նվիրվածության համար: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «ԱրմենՏել» ընկերության վարչական շենքում, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանի մասնակցությամբ:

«Ցանկանում եմ նշել «ԱրմենՏել» ընկերության տնօրենի առանձնահատուկ մոտեցումը և անձնական ներդրումը Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերի իրականացման գործընթացին: Ձեր ղեկավարած ընկերության գործունեությունն` երկրի հասարակական կյանքում բիզնեսի մասնակցության վառ օրինակ է», - նշեց Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

«Նանսենի անունը ոսկյա տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության էջերում: Այս պարգևն ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ես ընդունում եմ այն որպես Հայաստանի զարգացմանը և բարեկեցությանն ուղղված իմ ղեկավարած ընկերության ներդրման ճանաչում», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2010 թ. «ԱրմենՏել» ընկերության մասնակցությամբ Հայաստանում իրականացվել է ավելի քան 30 խոշոր սոցիալական նախաձեռնություն` ուղղված կրթական, մշակութային և մարզական ոլորտներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---