Սերբիան պատրաստ է Կոսովոյի հետ երկխոսությանը, հայտարարել է Բորիս Տադիչը

PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հաստատել է Կոսովոյի ղեկավարության հետ երկխոսություն վարելու` երկրի պատրաստակամությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կոսովոն սերբական երկրամաս է, որը 2008 թվականի փետրվարին միակողմանի կարգով հռչակեց Բելգրադի անկախությունը:

Տադիչն ավելացրել է, որ սերբական պատվիրակության պատրաստակամության մասին արդեն հաղորդվել է արտաքին քաղաքականության գծով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: «Պաշտոնական Բելգրադն արդեն մի քանի ամիս շարունակ սպասում է Կոսովոյի ղեկավարության հետ երկխոսությանը»,- ասել է նա:

Սերբիայի նախագահի խոսքով` միայն երկխոսության շնորհիվ կա հակամարտությունը հաղթահարելու հնարավորություն: «Պրիշտինայի հետ երկխոսության համար սերբական կողմը զինվել է համբերությամբ և սպասում է, թե երբ երկխոսությանը պատրաստ կլինի Կոսովոյի պատվիրակությունը»,- ընդգծել է Բորիս Տադիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---