Դավիթ Դավթյան. Բավականին բարդ է դատել Օդեսայում բացվող խաչքարերի ցուցահանդեսի մակարդակի մասին

PanARMENIAN.Net - 2011թ. փետրվարի 3-27-ը Օդեսայի պատմաերկրագիտական թանգարանում կցուցադրվի «Խաչքարերը որպես հայկական մշակույթի հոգևոր հուշարձաններ» ցուցահանդեսը:

«Այժմ բարդ է խոսել ցուցահանդեսի մակարդակի, նրա արժեքի մասին, քանի որ այն դեռ չի բացվել: Սակայն որոշ ԶԼՄ-ներում հրատարակված հաղորդագրությունները ցուցահանդեսի բացման մասին մի շարք հարցեր են առաջացնում այդ միջոցառման մակարդակի մասին»,- PanARMENIAN.Net ին է հայտարարել պատմաբան, Analitika.at.ua-ի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Ըստ նրա, անհեթեթ է այն, որ սխալ է նշված Ակկերմանի հայկական եկեղեցու անվանումը, որից բերվել է ցուցանմուշների մի մասը: «Եկեղեցու ներսում պահպանված խաչքարերի լուսանկարների մասին կարելի է ասել, որ հիմնականում դրանք ոչ թե խաչքարեր են, այլ տապանաքարեր, շարված եկեղեցու պատերի մեջ: Տարբերությունը շատ մեծ է: Սխալ է նաև այն պնդումը, թե «խաչքարերի» արձանագրությունները ռուսերեն է թարգմանել ոմն Տ.Է. Սարգսյանը, քանի որ շուրջ 100 տարի առաջ դա արել է Միլեքսեթ-Բեկովն, իսկ ավելի ուշ՝ Ա.Թորամանյանը: Անճշտություններ կան նաև Կիլիա քաղաքի Սբ Նիկողայոսի եկեղեցու վերաբերյալ տվյալներում: Ուստի, հաշվի առնելով այս ամենը հարկավոր է սպասել ցուցահանդեսի բացմանը և հետո միայն ամբողջական գնահատական տալ միջոցառմանը»,-ասել է Դավթյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---