«Դոմոդեդովոյի» մահապարտը 20-ամյա հյուսիսկովկասցի էր

«Դոմոդեդովոյի» մահապարտը 20-ամյա հյուսիսկովկասցի էր

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության քննիչները Ռուսաստանի ԱԴԾ և ՆԳՆ օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են 2011 թվականի հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում կատարված հանցագործությունը: Ինչպես ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում, հաստատվել է խոցող մասնիկներով լցոնված պայթուցիկ սարքը գործարկած մահապարտ-ահաբեկչի անձը: Նա Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկի 20-ամյա ներկայացուցիչ է եղել:

«Չնայած, որ հետաքննությանը հայտնի է ահաբեկչի անունը, մենք այսօր այն չենք հրապարակի` ելնելով որոշակի հանգամանքներից, քանի որ ներկա պահին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում` ուղղված ահաբեկչական ակտի կազմակերպիչների և հանցակիցների հաստատմանն ու ձերբակալմանը: Առանձնապես կընդգծենք, որ ահաբեկչությունը պատահաբար չի կատարվել միջազգային չվերթների ժամանման սրահում: Հետաքննության վարկածի համաձայն, ահաբեկչությունն ուղղված է եղել առաջին հերթին արտասահմանյան քաղաքացիների դեմ: Այսօր մենք պատրաստ չենք նաև հրապարակել ևս մեկ ահաբեկչական ուղղվածության հանցագործության հետաքննության արդյունքները»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են 2010 թվականի դեկտեմբերի 31-ին Մոսկվայի Գոլովաչովի փողոցում գտնվող «Ռազմա-Որսորդական ընկերության Սպորտային-Հրաձգային Ակումբ» ՍՊԸ հյուրանոցային համարում տեղի ունեցած պայթյունին հանցակից բոլոր անձինք: Կասկածյալների մի մասը բերման են ենթարկվել, 4 մարդու առնչությամբ հետաքննության հայցով դիտարկվում է նրանց ձերբակալման հարցը, մի քանի հոգի հետախուզվում են օպերատիվ ծառայությունների կողմից: Հետաքննության տվյալներով, այդ ահաբեկչական խումբը 2010 թվականի դեկտեմբերի 31-ին Մոսկվայի կենտրոնում ահաբեկչություն էր նախապատրաստում:

Անցկացված հետաքննությունը հաստատել է, որ Դոմոդեդովոյում տեղի ունեցած ահաբեկչությունն ու պայթյունը հյուրանոցային համալիրում միմյանց հետ բոլորովին կապ չունեցող կայուն զինված խմբերի կողմից են իրագործվել, որոնք գործում են Հյուսիսային Կովկասի տարբեր հանրապետությունների տարածքում:

Ահաբեկչությունը «Դոմոդեդովոյում» տեղի ունեցավ հունվարի 24-ին: Տրոտիլային համարժեքով յոթ կիլոգրամ հզորությամբ ռումբը գործարկեց մահապարտ-ահաբեկիչը: 35 մարդ զոհվեց, ավելի քան հարյուր հոգի վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---