Շալյապինի անվան օպերային փառատոնում Ուկրաինան ներկայացնում է Սուսաննա Չախոյանը

Շալյապինի անվան օպերային փառատոնում Ուկրաինան ներկայացնում է Սուսաննա Չախոյանը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Կազանում բացվում է մեծ ռուս երգիչ Ֆյոդոր Շալյապինի անվան ХХIХ միջազգային օպերային փառատոնը: Փառատոնում Ուկրաինայի ազգային օպերան ներկայացնում է Սուսաննա Չախոյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հանդիսատեսի դատին են ներկայացվելու արտասահմանյան և հայրենական դասական ստեղծագործություններ, որոնցում բացահայտվում է ունիկալ շալյապինյան տաղանդը: Դրանք են` Մուսորգսկու «Բորիս Գոդունովը», Չայկովսկու «Պիկովայա դաման» Վերդիի «Աիդան», «Տրավիատան», «Ռիգոլետտոն», Պուչինիի «Մադամ Բատերֆլյայը»: Փառատոնն ավարտվելու է փետրվարի 12-ին գալա համերգով օպերային արվեստի աստղերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---