Նյու Յորքում բեմադրվել է Աթաթուրքի և հայուհու հորինված սիրո մասին պատմությունը

Նյու Յորքում բեմադրվել է Աթաթուրքի և հայուհու հորինված սիրո մասին պատմությունը

PanARMENIAN.Net - «Թուրքական ԶԼՄ-ները շատ հաճախ, հատկապես, վերջերս, տեղեկություններ են տարածում որոշ իրադարձությունների մասին, որոնք իրականում չեն եղել: Եվ ամենատհաճն այն է, որ որոշ հայկական ԶԼՄ-ներ կուրորեն հետևում են նրանց՝ արտատպելով կասկածելի նորությունները: Թուրքական նորությունները հայկական ԶԼՄ-ներում ներկայացվում են առանց ընտրության և ճշգրտումների: »,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Աթաթուրքի և հայուհու հորինված սիրո մասին պատմության բեմականացումը Նյու Յորքում:

Ըստ նրա, Ստամբուլի մերձակա կղզիներից մեկում բնակվող հայ գեղեցկուհու և Աթաթուրքի սիրո պատմությունը շատ նման է հորինվածքի: «Աթաթուրքը որդեգրել է մի հայ աղջկա, որը հետագայում դարձավ Թուրքիայի առաջին կին-օդաչուն՝ Սաբիհա Գյոկչենը: Մուստաֆա Քեմալի առաջին կնոջ՝ Լատիֆա-խանումի հիշողություններում ասվում է այն մասին, որ որոշ ժամանակ իր տանը որպես ծառա է աշխատել մի հայ կին, սակայն ոչ մի սիրային կապ նրանց միջև չի եղել»,-ասել է Մելքոնյանը:

Նյու Յորքում թուրք-ամերիկյան նախագծի շրջանակներում բեմադրվել է «Սիրել» պիեսը «Հերոսի տխուր սերը» վիպակի մոտիվներով, որը պատմում է հայ գեղեցկուհու և Աթաթուրքի սիրո մասին, որը տեղի է ունեցել 1920-ականներին, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---