Լևոն Լաչիկյան. Երևանն այսօր կարելի է անվանել տոնավաճառ բաց երկնքի տակ

PanARMENIAN.Net - «Այն փաստը, որ այսօր առևտրականների վաճառասեղանների տակ կորչում են մայթերը, ինձ մոտ անհնագստություն է առաջացնում: Մենք մշտապես կորցնում ենք մեր քաղաքի դեմքը, մեր հին Երևանը: Այն աստիճանաբար վերածվում է հետիոտնի համար անպիտան քաղաքի, որը կարելի է անվանել տոնավաճառ բաց երկնքի տակ, որտեղ ամեն տեղից լահմաջոյի հոտ է գալիս: Հենց այդ պատճառով ես ողջունում եմ քաղաքապետի որոշումը, սակայն կարծում եմ, որ չպետք է տուժեն առևտրականները, որոնք գործազուրկ են դառնում»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նկարիչ, լրագրող Լևոն Լաչիկյանը:

Նրա խոսքերով, այլընտրանքը քաղաքակիրթ մինի մարկետների ստեղծումն է: «Ես կցանկանայի, որպեսզի քաղաքապետարանն իր վերահսկողության տակ վերցներ նաև Երևանի զբոսայգիները, քանի որ այգում զբոսնելիս, ակամա հայտվում ես սրճարանում»,- նշել է նկարիչը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---