«ԱրմենՏելը» սկսում է «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործումը

«ԱրմենՏելը» սկսում է «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործումը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության հոսթինգ- պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Կախված ընտրված սակագնային փաթեթից հաճախորդին տրվում է` սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, մուտքի հնարավորություն (URL-hosting.beeline.am համապատասխան Login և գաղտնաբառ), սերվերի ադմինիստրացիա, սերվերի կարգավորումների և կոնֆիգուրացիաների միջոցներ, փոստային արկղեր և այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը` որպես ազգային օպերատոր և Հայաստանի խոշորագույն ինտերնետ մատակարար, կատարում է իրական քայլեր տեղական վեբ-կայքեր մշակողներին աջակցելու համար: Վստահ եմ, որ մեր առաջարկը կօգնի ազգային բովանդակության զարգացմանը, դյուրին կդարձնի տեղեկատվության հասանելիությունը հայ օգտվողների համար և կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra և Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար: Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ: Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաև կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների և ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերերի տրամադրում և այլն: Ծառայության գործառույթները ներառում են նաև DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն, Java Applications և այլ հնարավորություններ, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---