Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին օրենքը

Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին օրենքը

PanARMENIAN.Net - Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանդրության մեջ լրացումներ կատարելու մասին» օրենքն, որն ուղղված է Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների նշանակման ու անցկացման սահմանադրական հիմքերի ստեղծմանը, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:

Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին օրենքը, որոնվ նախատեսվում է նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել և օժտել Ղազախստանի նախագահին նման ընտրություններ նշանակելու իրավունքով: «Ես առաջարկում եմ անցկացնել նախագահի արտահերթ ընտրություններ, անկախ նրանից, որ դրանով իսկ 2 տարով կրճատվում է իմ նախագահության ժամկետը»,-ասել է Նազարբաևը՝ դիմելով իր ժողովրդին, հաղորդում է ՂազՏԱԳ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---