3 փետրվարի 2011 - 12:04 AMT
Պատրիարք Կիրիլը բարձր է գնահատում շփումները Հայ Առաքելական եկեղեցու հետ

«2010 թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ իմ առաջին այցը Հայաստան Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի պաշտոնում: Զրույցները Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ անցել են փոխըմբռնման, քրիստոնեական սիրո ու կառուցողական երկխոսության մթնոլորտում: Ես օծեցի Երևանում նոր ուղղափառ Խաչվերաց եկեղեցու հիմնաքարը, որին կից կգործի ՌՈւԵ ներկայացուցչությունը Հայաստանում: Այցի արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, որտեղ շարադրվեց առաջիկա տարիների երկկողմ համագործակցության ծրագիրը»,-ասել է Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլիը հոգևորական ժողովում, հաղորդում է patriarchia.ru-ն: