Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ օտարերկրացի գործարարների

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ օտարերկրացի գործարարների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից եւ Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին, ինչպես նաեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման եւ փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար երկրում ստեղծված են բոլոր պայմանները:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---