ՀԱՄՀ-ն 2011-ին նոր ծրագրեր կիրագործի բարձրագույն կրթության ոլորտում 3 փետրվարի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) մեկնարկեց Զբոսաշրջության ծրագիրը, որին 2010-ին հաջորդեց Առողջապահության ծրագիրը, 2011-ը կլինի Մրցունակության հիմնադրամի նոր` Կրթության ծրագրի տարին: Այն ուղղված կլինի բարձրագույն կրթության ոլորտին` մասնավորապես բուհերում հետազոտության կարողությունների զարգացմանը և կրթություն-գիտություն-տեխնոլոգիա կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, հաղորդում է ՀԱՄՀ մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2010 թվականին ՀԱՄՀ-ն նաև մտավ ակտիվ փուլ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առումով` արտոնյալ վարկի տրամադրման պայմանագիր ստորագրելով բելգիական «KBC» բանկի հետ, որից հետո պայմանագիր ստորագրվեց ՀՀ կառավարության և բելգիական «IBA molecular» ընկերության միջև` «Ցիկլոտրոն 18/18» պրոտոնային արագացուցիչը ձեռքբերելու կապակցությամբ: Բացի դրանից, 2011 թվականին ծրագրվում են Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարության աշխատանքները: Կկազմակերպվի նաև միջազգային սեմինար ուռուցքաբանությունում ժամանակակից խնդիրների մասին: ՀԱՄՀ-ը մտադիր է ներդրողներ գտնել առողջապահության ծրագրի մյուս փուլերի` ախտորոշման կենտրոնը և կլինիկան ստեղծելու, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի նախագծի մշակման համար: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |