Անկարայում ադրբեջանցիները սև ծաղկեսպակ կդնեն Իրանի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Անկարայում Իրանի դեսպանատան առջև անցկացվելու է բողոքի ակցիա` որպես Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու դեմ բողոքի նշան: Ինչպես հայտնել է Ադրբեջանի հետ համերաշխության խմբի ներկայացուցիչ Էնվեր Թյուրքօղլուն, ակցիայի մասին տեղեկացված են բոլոր ՀԿ-ները, որոնք մտնում են կառույցի մեջ: Ակցիային մասնակցելու են ադրբեջանական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիները:

«Ակցիայի մասնակիցները սև ծաղկեպսակ կդնեն Իրանի դեսպանատան առջև, ինչպես նաև հանդես կգան Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու պահանջով, կարտահայտեն Հայաստանի հետ Իրանի համագործակցության դեմ, ինչպես նաև Իրանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ խտրականություն կիրառելու քաղաքականության դեմ բողոքը: Սա քաղաքական ակցիա չէ, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրահավաք: Մենք չենք կարող անտարբեր մնալ և աչք փակել Ադրբեջանի հանդեպ Իրանի կանխակալ և անբարյացակամ վերաբերմունքի վրա»,- ասել է Թյուրքօղլուն, հաղորդում է Vesti.Az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---