Սթիվի Ուանդերը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Սթիվի Ուանդերը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում աշխարհահռչակ երգիչ և դաշնակահար Սթիվի Ուանդերի և մի շարք այլ «աստղերի» հետ` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Այլևս երբեք» համերգաշարի կազմակերպման վերաբերյալ, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացին մեծ հնչեղություն հաղորդվի:

Համերգները կտևեն 5 տարի և պետք է միջազգային հանրությանը հաղորդեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Համերգաշարը կավարտվի 2015 թվականին, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: «Այն, ինչ անհնար է անել քաղաքականության օգնությամբ, կարելի է անել երաժշտության օգնությամբ»,- ասել է Գլենդեյլում «Նկարիչները հանուն խաղաղության» ՀԿ մամլո քարտուղար Անուշ Հովսեփյանը:

Հովսեփյանը նշել է, որ համերգների ընթացքում մասնակիցները կհիշատակեն նաև ցեղասպանությունների մասին Ռուանդայում, Կամբոջայում և Սուդանում, որոնք իրագործվել են 1948թ. ՄԱԿ-ի հայտնի բանաձևի ընդունումից հետո:

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները սատարում են այդ նախաձեռնությունը: «Այլևս երբեք» շրջանի առաջին համերգը կկայանա 2011 թվականի ապրիլի 17-ին Հոլիվուդում` Universal City Gibson Amphitheatre-ում`Սթիվի Ուանդերի, կանադացի կատարող Դեյվիդ Ֆոսթերի և հայտնի հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մասնակցությամբ, գրում է Glendale News-Press-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---