Մահափորձ է կատարվել Եգիպտոսի փոխնախագահի դեմ

Մահափորձ է կատարվել Եգիպտոսի փոխնախագահի դեմ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի դեմ անհաջող մահափորձի արդյունքում զոհվել են նրա երկու թիկնապահները, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով անհայտ ամերիկյան աղբյուրներին:

Այդ տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել և չի հերքվել: Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը հրաժարվել է մեկնաբանություններից:

Նախագահ Մուբարաքը հետախուզության նախկին ղեկավար Սուլեյմանին փոխնախագահ նշանակեց հուվարի 29-ին՝ բողոքի ցույցերի ամենաթեժ պահին, որոնք շարունակվում են հունվարի 25-ից ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---