«Սոցիալական ցանցերի հեղափոխությունը» Սիրիայում ձախողվեց

PanARMENIAN.Net - «Սոցիալական ցանցերի հեղափոխությունը» Սիրիայում ձախողվեց: Բազմահազարանոց ամբոխի փոխարեն «ցասման օրը» Դամասկոսի փողոցները լցված էին միայն անձրևաջրով:

Ողջ շաբաթվա ընթացքում սիրիացի ակտիվիստները Facebook ցանցի միջոցով կոչ էին անում հակակառավարական ցույցի հավաքվել ուրբաթ օրը, նամազից հետո՝ «վերջ տալու համար կոռուպցիային ու բռնապետությանը»: Խմբի էջում գրանցվել էր 12 000 մասնակից ու համակիր:

Սակայն ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքի փողոցները մնացին խաղաղ ու դատարակ:

Ըստ Human Rights Watch-ի, սիրիական հատուկ ծառայությունները հայտնվում են յուրաքանչյուր նման միջոցառմանը, լուսանկարում են յուրաքանչյուր մասնակցի ու ստուգում են նրանց փաստաթղթերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---