Բակո Սահակյան. Համայնքների զարգացումն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր բաղադրամասերից է

Բակո Սահակյան. Համայնքների զարգացումն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր բաղադրամասերից է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է Մարտունու շրջան: Պառավաթումբ, Կաղարծի, Սպիտակաշեն և Գիշի գյուղերում նախագահը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների ու բնակչության հետ:

Գիշի գյուղում երկրի ղեկավարը նաև հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտունու շրջանի բոլոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանի ու նրա համայնքների առջև ծառացած հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Նախագահն ընդգծել է, որ շրջանների և համայնքների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր բաղադրամասերից է և հանդիսանում է Արցախի հզորության հիմքերից մեկը: Միևնույն ժամանակ Բակո Սահակյանը շեշտել է, որ դրան հասնելու համար պետք է նախ և առաջ ճիշտ օգտագործել սեփական ներուժը և տեղերում ցուցաբերել նախաձեռնողական մոտեցումներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---