Գյումրիի տեխնոպարկի շենքի վերակառուցման մրցույթը կհայտարարվի ապրիլին

PanARMENIAN.Net - Գյումրիում տեխնոպարկի ստեղծմանը 2011թ. նախատեսվում է հատկացնել 200 մլն դրամ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը: Այդ գումարն ուղղվելու է նոր լաբորատորիաների բացմանը, եղածների գործարկմանը, ինչպես նաև 4 ընկերությունների բացմանը, որոնք կընտրվեն մրցութային հիմքով: Տեխնոպարկը նաև ակտիվորեն կզբաղվի պրոֆեսիոնալ կադրերի նախապատրաստմամբ Գյումրիի երիտասարդության շրջանում:

Ըստ Գուրգեն Պարոնյանի, նախորդ տարվա հատկացված միջոցներով (200 մլն դրամ) սարքավորումներ ձեռք կբերվեն ԱՄՆ-ից մեխանիկայի, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցությունների լաբորատորիաների համար՝ 130 մլն դրամ ընդհանուր գումարով: Այդ պահի դրությամբ, 14 լաբորատորիաներ ժամանակավորապես գտնվում են Գյումրիի Անանիա Շիրակացու անվան համալսարանի տարածքում: Մինչդեռ, Գյումրիի տեխնոպարկի շենքի վերակառուցման մրցույթը կհայտարարվի ապրիլին: Շենքի նախագիծը անհրաժեշտ փորձաքննություն է անցել, կատարվում են անհրաժեշտ շտկումներ: Բացի այդ, 2010թ. պետբյուջեի հատկացված միջոցներից բացվել է սեյսմիկ սարքերի արտադրության 2 ընկերություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնոպարկում տեղական ու արտերկրի ընկերությունների բաժանմունքների բացման վերաբերյալ:

Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2006 թվականին, իսկ 2009թ. հավանություն է ստացել տեխնոպարկի պետական աջակցության ծրագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---