Ռաուֆ Ռաջաբով. Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում ամբողջական չէ

Ռաուֆ Ռաջաբով. Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում ամբողջական չէ

PanARMENIAN.Net - Զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ծրագիրը, ցավոք սրտի, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում լիովին չի իրագործվում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, Third View տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ռաուֆ Ռաջաբովը: «Ցանկանում եմ հույս ունենալ, որ քաղաքացիական վերահսկողությունը` որպես ԶՈՒ բաեփոխումների բաղկացուցիչ մաս, իրագործվելու է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»,- ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ռաուֆ Ռաջաբովը:

Խոսելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերի մասին` փորձագետը նշել է, որ Աֆղանստանի, Իրաքի շուրջ այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս Դաշինքին այս կամ այն կերպ ակտիվ կերպով ազդել Հարավային Կովկասի գործընթացների վրա: «Թեև ՆԱՏՕ-ի անհատական ծրագրերը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ թույլ են տալիս հուսալ, որ միջնաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն ավելի է ակտիվանալու Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է Ռաջաբովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---