Դոկու Ումարովը ստանձնել է պատասխանատվությունը «Դոմոդեդովոյի» ահաբեկչության համար

Դոկու Ումարովը ստանձնել է պատասխանատվությունը «Դոմոդեդովոյի» ահաբեկչության համար

PanARMENIAN.Net - «Իսլամական ընդհատակ» կազմակերպության (ցանցային ԶԼՄ-ների մի մասը նրանց անվանում է չեչենական) անջատողականները պատասխանատվություն են վերցրել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի համար:

Այդ մասին հաղորդում է «Առուց-7» ռադիոկայանը` վկայակոչելով «Իսլամական ռադիոն»: Այդ ռադիոյով հանդես է եկել ահաբեկիչ Դոկու Ումարովը և հայտարարել, որ այդ կազմակերպությունը նպատակ ունի Կովկասում ստեղծել իսլամական պետություն: Նման պետության ստեղծման ցանկացած արգելքի պատասխանելու են նման գործողություններով: Ումարովը տեղադրել է իր տեսաուղերձն ինտերնետում և ընդգծել, որ նման հարձակումները շարունակվելու են: «Մենք կխեղդենք Ռուսաստանն արյան և արցունքների մեջ»,- ասել է նա:

Հունվարի 24-ին մահապարտ-ահաբեկիչը պայթեցրեց իրեն «Դոմոդեդովո» օդանավակայանում: 35 հոգի զոհվեցին, 110-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---