Աճում է Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների ու կենդանատեսակների թիվը 8 փետրվարի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի դեկտեմբերին Հայաստանում վերահրատարակվեց Կարմիր գիրքը, որը վերջին անգամ լույս էր տեսել 20 տարի առաջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: «Կարմիր գրքի նոր խմբագրության մեջ ներառվել է ողնաշարավորների 153 և անողնաշարավորների 155 տեսակ՝ հին խմբագրության մեջ ներառված 99 տեսակի համեմատ: Բուսական աշխարհից Կարմիր գրքում ներառվել է 452 տեսակ՝ ավելի վաղ գրանցված 367 տեսակի փոխարեն և սնկերի 40 տեսակ, որոնք մինչ օրս չեն ներառվել Կարմիր գրքում»,-ասել է նա: Ըստ փորձագետի, 143 կենդանատեսակ համարվել է անհետացման եզրին, իսկ 249-ը՝ անհետացման բարձր ռիսկի տակ: «Անկախության տարիներին մեր երկրի էկոհամակարգից ամբողջությամբ անհետացել է իշխանի 4 տեսակներից 2-ը»,-նշել է նա: Դանիելյանն ընդգծել է, որ այսօր Կարմիր գրքում ընդգրկված բոլոր կենդանատեսակներն ու բուսատեսակները գնահատվել են Բնության միջազգային ինստիտուտի չափանիշներով: 2007թ. բյուջեից 31 մլն դրամ հատկացվեց Կարմիր գրքի նոր խմբագրության համար: Հայաստանի կարմիր գիրքը հրատարակվում է 500 տպաքանակով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |