Բաքվում Իրանի դեսպանատան առջև անցնում է բողոքի ակցիա, ոստիկանությունն անգործության է մատնված

PanARMENIAN.Net - Բաքվում, Իրանի դեսպանատան առջև անցնում է բազմամարդ բողոքի ակցիա, որն ուղղված է Ադրբեջանի ներքին գործերին Իրանի միջամտության դեմ: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Կորչի Իրանը, կորչի Հայաստանը», «Ամոթ Ահմադինեժադին» կարգախոսները:

Ակցիայի մասնակիցները պահանջում են պահպանել ադրբեջանցիների իրավունքներն Իրանում: Ոստիկանությունն անգործության է մատնված:

Պիկետի կազմակերպիչն է Ադրբեջանի Սփյուռքի միջազգային կենտրոնը:

Իրանի դեսպանատունը չի ընդունել ցուցարարների պահանջագիրը, հայտնում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---