ՀՀ կառավարությունը հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 2-րդ մասնաբաժինը

ՀՀ կառավարությունը հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 2-րդ մասնաբաժինը

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքների մասին, որոնք հաստատվել են խորհրդի անդամների կողմից: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև Աուդիտորի ընտրության գնահատման հանձնաժողովի կողմից կազմված կարճ ցուցակը:

Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Ագարակ և Ուջան բնակավայրերով անցնող հատվածների ծրագծի նախագիծը: Նիստում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---