Վլադիմիր Զախարով. Ռուսաստանում, ցավոք, չկան մարդիկ, որոնք կարող են օգնել Ադրբեջանի Խրախ-Ուբա գյուղի բնակիչներին

Վլադիմիր Զախարով. Ռուսաստանում, ցավոք, չկան մարդիկ, որոնք կարող են օգնել Ադրբեջանի Խրախ-Ուբա գյուղի բնակիչներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Ռուսաստանի սահմանում գտնվող Խրախ-Ուբա գյուղի հետ կապված պատմությունը վաղուց է սկսվել: Ըստ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի, հենց լեզգիներն են կովկասցի ալբանացիների իսկական ժառանգները, ինչին հավակնում է Ադրբեջանը: «Դա գիտի պաշտոնական Բաքուն, որը միայն ադրբեջանցիներին է համարում կովկասցի ալբանացիների հետնորդը: Ուստի, նա վարում է լեզգիների ադրբեջանականացման քաղաքականություն և թույլ չի տա, որպեսզի գյուղը վերադարձվի Ռուսաստանին»,-ասել է ռուս փորձագետը: Զախարովը հիշեցրել է, որ այն միտքը, թե ադրբեջանցի թուրքերը սերում են կովկասցի ալբանացիներից, առաջին անգամ հնչեցրեց ակադեմիկոս Զիա Բունիյաթովը, իսկ հետո դարձավ պաշտոնական տեսակետ: «Իրավիճակն այժմ տխուր է: ՌԴ-ն չի գնա դիմակայության Ադրբեջանի հետ և գյուղը կմնա Ադրբեջանի կազմում: Ռուսաստանում, ցավոք, չկան մարդիկ, որոնք ծանոթ են իրավիճակին և կկարողանային օգնել լեզգիներին»,-ասել է Զախարովը:

Ադրբեջանի տարածքի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները որպես ՌԴ քաղաքացիների: «Ադրբեջանական կողմը պահանջում է բնակիչներից անհապաղ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, հակառակ դեպքում, սպառնում է բռնագաղթել առանց փոխհատուցելու գույքն ու հողատարածքը, ինչը կտրականապես անընդունելի է: Դիմում ենք ՌԴ-ի ու Դաղստանի ղեկավարությանը՝ խնդրելով ապահովել Խրախ-Ուբա անկլավի բնակիչների սահմանադրական իրավունքնեի պաշտպանությունը, դադարեցնել գյուղի բնակիչների բռնագաղթն ու միավորել ընտանիքներին՝ հնարավորութուն տալով անարգել անցնել պետական սահմանը, ճանաչել Խրախ-Ուբան ՌԴ տարածք»,-ասվում է հանրահավաքի բանաձևում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---