Ամերիաբանկն առաջարկում է ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ

Ամերիաբանկն առաջարկում է ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ: Այն ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` միջազգային շուկաներում ոսկու գնի բարձրացումից, այսինքն` երբ ապահովվում է ոսկու դրական եկամտաբերություն: Ըստ էության, այս ավանդում ներդրում կատարելը համարժեք է ավանդի ժամկետի տևողությամբ ոսկում ներդրում կատարելուն, սակայն այն կարևոր տարբերությամբ, որ անկախ ոսկու գնի փոփոխությունից (այդ թվում` ոսկու գնի նվազումից) բանկը երաշխավորում է ներդրված գումարի վերադրաձը:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, ներգրավման նվազագույն ժամկետը` 2տարի: Դեռևս 2010թ. ապրիլին Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում հանդես էր եկել նոր ծառայությամբ` Կառուցվածքային ավանդով, որն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց միջազգային շուկաներում գումարներ վաստակել առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի: «Ոսկու կառուցվածքային» ավանդը լինելով Կառուցվածքային ավանդի տեսակ` բացի միջազգային շուկաներում ձևավորվող եկամտից, ապահովում է նաև ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից:

Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Ոսկու կառուցվածքային» ավանդն ապահովում է հասանելիություն միջազգային շուկաներին և այդ շուկաներում եկամտի ստացման բացառիկ հնարավորություն` առանց ավանդի գումարի և ֆիքսված տոկոսադրույքով ձևավորված եկամտի կորստի ռիսկի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---