«Բեռլինալե 2011» կինոփառատոնը բացվեց Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմով

«Բեռլինալե 2011» կինոփառատոնը բացվեց Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմով

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-20-ը անցկացվելիք «Բեռլինալե 2011» կինոփառատոնի բացումը կայացավ երեկ «Բեռլինալե» պալատի դահլիճում Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմով: Երեկոն վարում էր դերասանուհի և հաղորդավարուհի Անկե Էնգելկեն, ասվում է փառատոնի պաշտոնական կայքում:

Որոշ լուրերի համաձայն` փառատոնի բացմանը պետք է ներկա լիներ նաև երգչուհի և դերասանուհի Մադոննան, սակայն նա այդպես էլ չներկայացավ, հայտնում է rian.ru-ն:

61-րդ անգամ անցկացվող կինոփառատոնին ներկայացված են ավելի քան 400 ֆիլմեր շուրջ 60 երկրներից, այդ թվում առաջին անգամ Հայաստանից: Գլխավոր`«Ոսկե արջ» մրցանակին կարժանանան ներկայացվածներից 16-ը: Հայաստանը նույնպես այս տարի իր մասնակցությունն է բերում փառատոնին` ներկայացնելով «Ռոմանտիկները» նախագիծը (կինոռեժիսոր-սցենարիստներ Արեգ Ազատյանը և Շողիկ Թադևոսյանը), «Ժաննան և ձայները» ֆիլմը (պրոդյուսեր` Արմինե Աբրահամյան, ռեժիսոր` Միքայել Վաթինյան): Կինոփառատոնին կմասնակցի նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Նարեկ Ներսիսյանը, որը նկարահանվել է ամերիկյան արտադրության «Այստեղ» ֆիլմում:

Փառատոնի աշխատանքները կավարտվեն փետրվարի 20-ին: Կինոփառատոնի ժյուրին գլխավորում է հայտնի դերասանուհի և ռեժիսոր Իզաբելլա Ռոսսելինին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---