Համլետ Հարությունյանի «Հայաստանի գույները» զմայլել են մոսկովյան արվեստասերներին

Համլետ Հարությունյանի «Հայաստանի գույները» զմայլել են մոսկովյան արվեստասերներին

PanARMENIAN.Net - Գեղանկարչությունն ու գծանկարը միավորվել էին Մոսկվայում կայացած նկարիչ Համլետ Հարությունյանի ցուցահանդեսում: «Հայաստանի գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը աչքի է ընկնում երանգների բազմազանությամբ, գույների անցումներով մի երանգից մյուսը, անշուշտ, հայ բնապատկերի հագեցած, հյութեղ և վառ գույներով: Համլետ Հարությունյանի բնանկարներում մեծ տեղ է զբաղեցնում Արարատ լեռը, բնությունը, եկեղեցիները, հին ճարտարապետությունը, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Համլետ Հարությունյանը ծնվել է 1978թ. ՀՀ Արտաշատի շրջանի Դվին գյուղում: 1990-94թթ. դպրոցին զուգահեռ սովորել է Արտաշատի հատուկ գեղարվեստական դպրոցում: 1999-2004թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---