Ձյան առատ տեղումները թույլ չեն տալիս Թուրքիայի ԱԳ նախարարին մեկնել Բաթումից

Ձյան առատ տեղումները թույլ չեն տալիս Թուրքիայի ԱԳ նախարարին մեկնել Բաթումից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն չի կարող Բաթումից մեկնել Թբիլիսի: Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳ նախարարը, վատ եղանակային պայմանների պատճառով թուրք նախարարի ինքնաթիռը դեռևս Բաթումում է և չի կարողանում մեկնել օդանավակայանից:

Թբիլիսիում 11:00-ին նշանակված է Դավութօղլուի հանդիպումը իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ, սակայն այն հետաձգվել է անհայտ ժամանակով:

Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներ են, թեև Թբիլիսիում պարզ և արևշող եղանկ է: Դավութօղլուն Բաթում է ժամանել երեկ և այսօր առավոտյան պետք է մեկներ Թբիլիսի: Թռիչքի տևողությունը 40 րոպե է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---