Տիգրան Դավթյանը համաձայն չէ, որ հայկական կապիտալը Վրաստան է գնում

PanARMENIAN.Net - Դեպի Վրաստան հայկական կապիտալի արտահոսքի մասին մասին բազմաթիվ խոսակցությունները չափազանցված են, գտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` ցանկացած երկրում կա կապիտալի արտահոսք և ներհոսք, և դա «նորմալ երևույթ է»:

Նա նշել է, որ Հայաստանում մոտ 250 հազ. տնտեսվարող սուբյեկտ է գրանցված, որոնցից գործում են մոտ 160 հազարը: «Վրաստանում վերագրանցված հայկական ընկերությունները երկրի ձեռնարկությունների ընդհանուր թվի ընդամենը մոտ 0,05% են կազմում»,- ավելացրել է նախարարը:

Բացի դրանից, Դավթյանը հաղորդել է, որ Հայաստանում արտասահմանյան կապիտալով ևս մոտ 4000 ձեռնարկություններ են աշխատում:

Նախարարը հերքեց նաև լուրերն այն մասին, որ «Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավար Հրանտ Վարդանյանը պատրաստվում է իր բիզնեսը Վրաստան տեղափոխել:

Ներդրողները գերադասում են բիզնես բացել Վրաստանում այն պատճառով, որ այդ երկրում բիզնեսի վարման համար օրենքներն այդ երկրում ավելի լիբերալ են, և երկրի իշխանությունները «նորեկների» համար ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները: Վրաստանի Հանրային ցուցակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ մոտ 100 բիզնես-սուբյեկտ է գրանցվել: Դրանցից 70-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 3 մասնաճյուղ, 24 անհատ ձեռներեցներ, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---