Տնտեսության վերականգնման ճանապարհին Հայաստանը մեծ հույսեր է կապում 50 ձեռնարկությունների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս գալուց հետո պետք է վերականգնվի ամենակարճ ժամկետներում, Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` նոմինալ ՆՀԱ-ն պետք է հասնի մինչճգնաժամային մակարդակին, իսկ ՆՀԱ իրական մինչճգնաժամային մակարդակին հասնելու համար դեռևս բավական երկար ճանապարհ է պետք անցնել:

«Ճգնաժամի արդյունքում Հայաստանում դրական կառույցային փոփոխություններ իրագործվեցին, իսկ տնտեսությունն աստիճանաբար ավելի դիվերսիֆիկացված է դառնում: Այս տարի մենք զգալի առաջընթաց կունենանք իրական սեկտորում»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը կստուգի երկրի ավելի քան 50 ձեռնարկությունների ներդրումային ծրագրերը, այդ ձեռնարկություններից այս և հաջորդ տարի իրական արդյունքներ են ակնկալվում:

«Այդ ձեռնարկությունների թվում նրանք են, որոնց պետությունը վերջին տարիներին արտոնություններ է տրամադրել տեխնիկայի ներկրկման, ԱԱՀ վճարումների հետաձգման համար և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, դրանց գործունեության արդյունքները տեսանելի կդառնան մոտակա ամիսներին»,- ավելացրել է Դավթյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---