Օբամայի ռազմական խորհրդականը կքննարկի Իսրայելի ղեկավարության հետ Եգիպտոսում իշխանափոխության հետևանքները

Օբամայի ռազմական խորհրդականը կքննարկի Իսրայելի ղեկավարության հետ Եգիպտոսում իշխանափոխության հետևանքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան գլխավոր շտաբի ղեկավար ծովակալ Մայքլ Մալենին ուղարել է Իսրայել՝ Եգիպտոսում իշխանափոխության հետևանքները քննարկելու համար: Ռազմական խորհրդականի խոսքերով, նա քննարկելու է անվտանգության հարցեր և հավաստիացնելու է ԱՄՆ առանցքային գործընկերներին տարածաշրջանում դաշնակցության սկզբունքներին հավատարմությունը, հաղորդում է BBC-ն:

Եգիպտոսում վերջին շաբաթների դեպքերն առաջացրել են Իսրայելի անհանգստությունը: Նախագահի պաշտոնը լքած Հոսնի Մուբարաքը համարվում էր Քեմփ-Դևիդի համաձայնագրի երաշխավորը, որը վերջ էր դրել երկու երկրների միջև պատերազմին և նրանց միջև հաստատել դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ: Իսրայելում մտավախություն կա, որ Մուբարաքի հրաժարականը կարող է ուժեղացնել արմատական իսլամիստների դիրքերը,որոնք հանդես են գալիս խաղաղ համաձայնագրի խզման օգտին: Գալով իշխանության գլուխ՝ Ռազմական խորհուրդը հայտարարել է Թել Ավիվի հետ ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունները կատարելու մասին:Միաժամանակ, նոր իշխանությունները դեռ որոշում են հետագա քաղաքականությունը, իսկ Եգիպտոսի ապագա ղեկավարի անունը դեռ հայտնի չէ: Բարաք Օբաման դիմել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ առաջարկելով համատեղ քննարկել Եգիպտոսի վերջին դեպքերը;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---